Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA
NEWS RELEASE

1 AMERICAN AVENUE
YEREVAN, ARMENIA
TELEPHONE (+374 10) 464700
FAX (+374 10) 464742
E-MAIL: USINFO@USA.AM

20 Մայիսի, 2008

Կուբայի ժողովրդի համերաշխության օր

Մայիսի 21-ին մենք կնշենք կուբացիների խիզախությունն ու վճռականությունը, որով նրանք ձգտում են իրենց երկրում ժողովրդավարական ապագա հաստատելու համար ազատությանը և ձայնի իրավունքին: Այդ օրը Միացյալ Նահանգներում և այլուր նշվելու է որպես Կուբայի ժողովրդի համերաշխության օր:

Մենք կպահանջենք, որ բաց թողնեն Կուբայի բոլոր քաղաքական բանտարկյալներին և պաշտոնապես չեղյալ հայտարարեն բոլոր այն միջոցները, որոնք թույլ են տալիս Կուբայի կառավարությանը ձերբակալել քաղաքացիներին` խաղաղ բնույթի միջոցառումներ անցկացնելու միջոցով իրենց տարաձայնություններն արտահայտելու համար: Կուբացիները պետք է իմանան, որ նրանք, ինչպես ժամանակին Կենտրոնական Եվրոպայի ժողովրդները, միջազգային աջակցություն են վայելում ազատության և մարդու իրավունքների իրենց պայքարում:

Վերջերս մամուլը բավականաչափ լուսաբանեց Կուբայում հայտարարված վերջին փոփոխությունները: Այո´, Ռաուլ Կաստրոն փոխարինեց իր եղբորը, ստանձնելով որոշ լիազորություններ, բայց սա մի գործընթաց է, որտեղ Կուբայի քաղաքացիները ասելիք չունեին: Եվ, այո´, կուբացիները այժմ հնարավորություն ունեն բջջային հեռախոսներ և միկրոալիքային վառարաններ գնել և հինգաստղանի հյուրանոցներում ապրել: Նման փոփոխությունները ողջունելով հանդերձ` կուբացիները, անտարակույս, ավելի մեծ հույսեր ունեն: Միջին ամսեկան $20-ից քիչ աշխատավարձով նման ապրանքները դեռևս հիմնականում անհասանելի են, և կուբացիները չեն կարող իրենց թույլ տան անել այն, ինչ Ամերիկաների այլ երկրների քաղաքացիներն են անում, այն է`օգտվել ազատ հասարակությունների և ազատ շուկաների կողմից ընձեռնված հնարավորություններից:

Տխուր է այն փաստը, որ կուբացիները առ այսօր, ինչպես և վերջին կես դարում, ապրում են բռնապետական երկրում: 2007թ. դեկտեմբերին Կուբայի իշխանությունները գրոհեցին կաթոլիկ եկեղեցին, արցունքաբեր գազ կիրառեցին եկեղեցու ծխականների վրա և 18 հավատացյալների քարշ տալով դուրս հանեցին: Մի կաթոլիկ ծառայող անվանեց այս դրվագը “վերջին 45 տարվա մեջ ամենավատ հարձակումը եկեղեցու վրա”: Եվ ընդամենը մի քանի շաբաթ առաջ “Ճերմակ հագուստներով կանայք”, որոնք յուրաքանչյուր կիրակի անարդար բանտարկված իրենց սիրելիներին ազատելու համար խաղաղ երթի են դուրս գալիս, ծեծի ենթարկվեցին և վռնդվեցին “Հեղափոխության հրապարակից”, որտեղ նրանք փորձում էին խնդրագիր ներկայացնել իրենց կառավարությանը և խնդրել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Մի±թե սա փոփոխություն է:

Ինչպե±ս մենք կիմանանք` ե±րբ է ժողովրդավարական փոփոխությունների երկարատև գործընթացը սկսվել կղզու վրա: Մենք կիմանանք, որ կա մի նոր Կուբա, երբ կուբացիները կազմակերպվելու, հավաքվելու և իրենց կարծիքները արտահայտելու ազատություն կունենան: Մենք կիմանանք, որ կա մի նոր Կուբա, երբ ազատ և անկախ մամուլը կգործի առանց գրաքննության: Մենք կիմանանք, որ կա մի նոր Կուբա, երբ Կուբայի կառավարությունը թույլ կտա կուբացիներին իրենց սեփական բիզնեսները բացել և բարելավել իրենց ընտանիքների տնտեսական բարեկեցությունը: Առաջին հերթին, մենք կիմանանք, որ առնվազն քայլեր են արվում դեպի նոր Կուբա, երբ վարչակարգը ազատ կարձակի քաղաքական բանտարկյալներին և կներգրավի Կուբայի ժողովրդին իրենց երկրի ապագայի վերաբերյալ բաց և բովանդակալից երկխոսության մեջ:

Կուբայի ժողովրդի հանդեպ համերաշխություն հայտնելը նշանակում է աջակցել նրանց`Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիայի մեջ թվարկված բոլոր ազատությունները ձեռք բերելու գործում: Վերջերս Կուբան ստորագրեց այս վերջին պայմանագիրը, սակայն ե±րբ կառավարության գործողությունները կհամապատասխանեն ստանձնած պարտականություններին: Յուրաքանչյուր Կուբայի քաղաքական բանտարկյալ կհավաստիացնի, որ Կուբայի կառավարությունը չի իրականացրել հետևյալ դրույթը. “Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:” Եվ, իրոք, կուբացիներին ձերբակալում էին, իսկ օտարերկրացիներին վտարում հենց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրինակները բաժանելու համար:

Մայիսի 21-ին ԱՄՆ կառավարությունը կմիանա և իր համերաշխությունը կհայտնի Կուբայի ժողովրդին, մասնավորապես` կղզու վրա ճաղերի ետևում գտնվող խղճի բանտարկյալներին: Հուսով ենք, որ դուք նույնպես կնշեք մայիսի 21-ը` ի պատիվ Կուբայի ժողովրդի, որը շարունակում է պայքարել ազատ լինելու իրավունքի համար:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States