Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA
NEWS RELEASE

1 AMERICAN AVENUE
YEREVAN, ARMENIA
TELEPHONE (+374 10) 464700
FAX (+374 10) 464742
E-MAIL: USINFO@USA.AM

16 Մայիսի, 2008 թ.

Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսի այցը Հայաստան

Ս.թ. մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ուղեկցում է իր տեղակալ Դենիել Ռոզենբլամը, որը մոտակա ամիսներին կփոխարինի Ադամսին` ստանձնելով համակարգողի պաշտոնը:

Պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ:

ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում պրն. Ադամսը վերջիններիս ուշադրությունն է հրավիրել մի շարք կարևոր խնդիրների վրա: Նա ծանոթացել է Հայաստանում հետընտրական զագրացումների հետևանքով ձևավորված ժողովրդավարության և մարդու իրավունքների ներկա իրավիճակին: Ադամսը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքական խնդիրների հետևանքով առաջացած հասարկական պառակտումները վերացնելու համար: Քննարկվեցին նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող բազում կարևոր հարցեր, այդ թվում`էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտում շարունակվող համագործակցությանը, Հայաստանի տնտեսությանը, օտարերկրյա ներդրումների համար Հայստանի գրավչությունը մեծացնելուն, ինչպես նաև` մարդկանց անօրինական առևտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարին ուղղված ՀՀ աշխատանքներին առնչվող հարցեր:

Իր այցի ընթացքում պրն. Ադամսը հանդիպեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի խորհրդի և Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր ծրագրի ղեկավարների և որոշ շահառուների հետ: Պատվիրակությունը նաև տեղում ծանոթացավ ԱՄՆ օժանդակությամբ իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին` այցելելով հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, “Արկոլադ” շոկոլադի գործարանը, Կոտայքի մարզում գտնվող Արզնիի բժշկական ամբուլատորիան և Նորքում գտնվող մի դպրոց, որը բարեկարգվել է ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States