Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA
NEWS RELEASE

1 AMERICAN AVENUE
YEREVAN, ARMENIA
TELEPHONE (+374 10) 464700
FAX (+374 10) 464742
E-MAIL: USINFO@USA.AM

20 Ապրիլի, 2008

ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի խորհրդի նախագահը այցելում է Հայաստան

2008թ. Ապրիլի 12-19 Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն հյուրընկալեց մի խումբ այցելուների, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, նրանց թվում էր ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի խորհրդի նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Նենսի Փելեթը, Ֆարմ Կրեդիտ օֆ դը Վիրջինիաս կոոպերատիվ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Դեիվ Լոուրենսը և նույն բանկի խորհրդի նախագահ Ջոն Ուելսը:

Այցի նպատակն էր գնահատել Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ի զարգացումն ու հետագա անելիքները, առաջարկել անհրաժեշտ փոփոխություններ Ֆարմ Կերդիտ Արմենիա-ի հետագա զարգացման համար, քաջալերել միջազգային կառույցներին աջակցելու Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի զարգացման գործում, ստեղծել կայուն աշխատանքային հարաբերություններ ԱՄՆ ֆարմ Կրեդիտ Համակարգի, Ֆարմ Կրեդիտ Սիստեմի, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի, ԱՄՆ Դեսպանատան և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայությունների հետ:

Այցելուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Հայաստանի, հատկապես գյուական Հայաստանի ապրելակերպին: Նրանց ներկայացվեց Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ում առկա առաջընթացը և կազմակերպության հետագա անելիքները:

Այցելության ընթացքում եղան բամաթիվ հանդիպումներ ԱՄՆ դեսապանատան անձնակազմի, միկովարկավորողների և ունիվերսալ վարկային կազմակերպությունների տնօրենների, ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարի, ԱԳԶԿ Հիմնադրամի անձնակազմի, ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանի և խորհրդի անդամների, Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի ղեկավար անձնակազմի և ուսանողների, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի հայաստանյան գրասենյակին անձնակազմի և ֆերմերների հետ:

Այցելություններ եղան մի շարք մարզեր ծանոթանալու համար գյուղական Հայաստանի և այնտեղ ապրող մարդկանց հետ ուսումնասիրելու նրանց տնտսությունը: Այցելուները մասնակցեցին նաև Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ բացմանը նվիրված արարողությանը, որը տեղի ունեցավ 2008թ. ապրիլի 18-ին: Հետագա տարիներին Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ-ն ծրագրում է հյուրընկալել տարին երկու անգամ (մայիս և սեպտեմբեր ամիսներին) այցելուներ ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Սիստեմ-ի անդամ բանկերից ներկայացուցիչների:

Նանսի Փալեթը դասախոսություն է կարդում Ֆինանսա-բանկային քոլեջում

Նանսի Փալեթը դասախոսություն է կարդում Ֆինանսա-բանկային քոլեջում

Նանսի Փալեթը ողջունում է Կենտրոնական բանկի փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ պրն. Ջավադյանին

Նանսի Փալեթը ողջունում է Կենտրոնական բանկի փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ պրն. Ջավադյանին

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States