|
ԱՄՆ ՄԶԳ կողմից առաջարկվող աջակցությունը ընտրություններին Հայաստան 2005 – 2008թ.
Ա. Ընտրողների ցուցակներ
- Աջակցել ՀՀ կառավարությանը ընտրողների ազգային գրանցամատյան նախագծելու, մշակելու և կիրառելու հարցում
- Օժանդակել ընտրողների ցուցակների խորհրդատու հանձնաժողովին` ստուգելու ընտրողների ցուցակների ճշգրտությունը
Բ. Ընտրությունների կազմակերպում
- Օժանդակել ընտրական փաստաթղթերի, ինչպես նաև այլ պաշտոնական փաստաթղթերի հրապարակմանն ու բաշխմանը` բոլոր ընտրական հանձնաժողովների լիակատար իրազեկությունն ապահովելու նպատակով
- Ճանաչողական այցելություններ կազմակերպել ընտրական հանձնաժողովների անդամների և այլոց համար` այլ երկրներում ընտրությունների նախապատրաստման գործընթացին ծանոթանալու նպատակով
- Տրամադրել իրեղեն օժանդակություն` ինչպիսին էր 2003թ. ԱՄՆ ՄԶԳ կողմից համաֆինանսավորված թափանցիկ քվեատուփերի տրամադրումը
Գ. Ընտրողների տեղեկացվածություն
- Օժանդակել ընտրողների տեղեկացման քարոզարշավներին` լրատվամիջոցների և ուղիղ եթեր հեռարձակվող բանավեճերի միջոցով
- Օժանդակել ընտրություններին վերաբերող լրագրերի ներդիրների մշակմանը
Դ. Ընտրություններին առնչվող դատական գործերի վարույթ
- Ընտրական դատական գործերի վարույթի վերաբերյալ դասընթացներ տրամադրել դատավորներին, ինչպես նաև ընտրական օրենքի խախտումների և դրանք ուղղելու եղանակների վերաբերյալ դասընթացներ իրավաբաններին և վստահված անձանց
- Տրամադրել իրավական իրավունքների վերաբերյալ իրազեկության դասընթացներ, ինչպես նաև իրավաբանական օժանդակություն` կապված ընտրական խնդիրների հետ
Ե. Ժողովրդավարական քաղաքական մշակույթ
- Տրամադրել ընտրական դրամաշնորհներ ՀԿ-ներին` ընտրությունների հետ առնչվող գործունեության համար, ինչպիսին է ընտրողների տեղեկացումը, քվեների զուգահեռ հաշվարկումը, բանավեճերը, հանրության հետ հանդիպումները, «դեպի ընտրություններ» նշանաբանի ներքո միջոցառումները:
- Բարձրացնել ընտրություններում հանրային հետաքրքրվածությունը և ներգրավվածությունը` քաղաքացիներին հնարավորություն տալով ավելի տեղեկացված և ներգրավված լինել երկրի կարևորագույն քաղաքական հարցերում:
Զ. Հարցումներ կատարելու կարողություն
- Աջակցել այն կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, որոնք զբաղվում են հետազոտություններով և հարցումներով` ուժեղացնելով հիմնահարցային, ինչպես նաև սպառողին կողմնորոշված քաղաքական հարցումներ կատարելու կարողությունները և օժանդակելով հարցումների իրականացմանը:
Է. Քաղաքական կուսակցություններ
- Խթանել երիտասարդության և կանանց ներգրավվածությունը և ակտիվությունը աշխատելով կուսակցությունների հետ, զարգացնելով կուսակցությունների երիտասարդական թևերը և կանանց միավորումները, ինչպես նաև ուսուցում կազմակերպելով կին թեկնածուների համար
- Օժանդակել կուսակցությունների հանրության հետ կապերի բաժինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ուղերձների մշակմանն ու տարածմանը, քաղաքականության քննարկումներին կուսակցությունների ներսում և քարոզարշավների կազմակերպմանը
- Քաղաքական կուսակցություններին ուսուցում տրամադրել հարցում- հետազոտությունների կիրառման և ռազմավարության վերաբերյալ.
- Ուսուցում տրամադրել կուսակցությունների վստահված անձանց և կուսակցությունների կողմից առաջադրած դիտորդներին
Ը. Ընտրությունների վերահսկում
- Օժանդակել տեղականդիտորդությանը, ԶԼՄ- ների կողմից դիտորդությանը, նախընտրական գնահատումներին և միջազգային դիտորդական առաքելություններին:
Թ. Անկախ ԶԼՄ-ների կողմից լուսաբանում
- Ընդլայնված վերապատրաստում և տեխնիկական օժանդակություն լրագրողներին և ԶԼՄ աշխատակիցներին, հատկապես ընտրությունների գործընթացի ժամանակ` ավելացնելով դասընթացների և մասնակիցների թիվը:
|
 ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության տնօրեն Ռոբին Ֆիլիպսը և Դեսպան Ջոն Էվանսը ԱՄՆ օժանդակության ծրագրերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: |
|
|