ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Ընդհանուր տեղեկություններ
Երևանում ԱՄՆ դեսպանատան Հյուպատոսական բաժինը սպասարկում է ամերիկյան քաղաքացիներին ու Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին` առաջարկելով վիզաների (արտոնագրերի) հետ կապված տարաբնույթ ծառայություններ: Հյուպատոսական բաժինն ունի երկու ստորաբաժանում` Ամերիկյան քաղաքացիների սպասարկման բաժին և վիզաների կամ արտոնագրերի բաժին:
Հյուպատոսական բաժնի հասցեն է. ք. Երևան, Ամերիկյան պողոտա 1: Մեր հեռախոսահամարն է (374-10) 49-46-86, իսկ ֆաքսի համարը` (374-10) 46-47-37: Խնդրում ենք մեզ զանգահարել միայն անհետաձգելի հարցերի դեպքում: Մնացած բոլոր դեպքերում հյուպատոսական բաժնի հետ կապ հաստատելու միակ տարբերակը էլեկտրոնային փոստն է. ոչ-ներգաղթային արտոնագրերի և ընդհանուր հարցերի դեպքում կարող եք գրել consyerevan@state.gov հասցեով, որդեգրման և ներգաղթային արտոնագրերին վերաբերող հարցերի դեպքում ivyerevan@state.gov:
Հյուպատոսական բաժինը պատասխանատվություն չի կրում այլ ճանապարհով (փոստով, ֆաքսով) ուղարկված փաստաթղթերի համար:
Միացյալ Նահանգներ մուտք գործելու վիզաների բոլոր տեսակների մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ԱՄՆ Պետքարտուղարության http://travel.state.gov/visa/visa_1750.html կայքէջը:
|