ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐ (ԱՐՏՈՆԱԳՐԵՐ)
Ընդհանուր տեղեկություններ
2006թ. Փետրվարից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հյուպատոսական բաժինը սկսել է ներգաղթային վիզաների գործընթացի ձևակերպումը, որը նախկինում կատարվում էր կամ Մոսկվայում, կամ Թբիլիսիում:
Կանոնակարգերի փոփոխության արդյունքում 2007թ. հունվարի 22-ից սկսած խիստ սահմանափակվել է I-130 միջնորդագրերի ընդունումը: Սրանք այն միջնորդագրերն են, որ ԱՄՆ քաղաքացիները ներկայացնում են իրենց անմիջական ազգականների` կնոջ/ամուսնու, երեխայի (հարազատ կամ խորթ), ծնողների, քույրերի կամ եղբայրների համար ներգաղթային վիզա ստանալու համար: Այժմ ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը չի կարող այդպիսի միջնորդագրեր ներկայացնել այլ երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանություններում կամ հյուպատոսարաններում: Դրանք պետք է ներկայացվեն Միացյալ Նահանգներում,:
Միացյալ Նահանգներում բնակվող ԱՄՆ քաղաքացիները իրենց ընտանիքի անդամի համար I-130 միջնորդագիրը պետք է ներկայացնեն ԱՄՆ ներգաղթի ու հպատակագրման ծառայության իրենց նահանգը սպասարկող կենտրոնին: I-130 միջնորդագրին կից ներկայացվող հրահանգներում նշվում է, թե տվյալ նահանգը որ կենտրոնի կողմից է սպասարկվում: Միջնորդագրի պատրաստման մասին հրահանգներն ու միջնորդագրի ձևը կարող եք գտնել այցելելով ԱՄՆ ներգաղթի ու հպատակագրման ծառայության կայքը` www.uscis.gov:
Ամերիկյան այն քաղաքացիները, ովքեր վերջին վեց ամիսներին բնակվել են Հայաստանում ու դա կարող են հաստատել իրենց կացության քարտի միջոցով, կարող են I-130 միջնորդագիրը ներկայացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն: Սոսկ ներկայությունը Հայաստանում դեռ չի համարվում բնակության ապացույց:
Այցելեք http://www.uscis.gov կայքը` պարզելու, թե որտեղ է գտնվում ԱՄՆ ներգաղթի ու հպատակագրման ծառայության Ձեզ սպասարկող կենտրոնը ու ծանոթանալու ԱՄՆ ներգաղթելու հետ կապված հարցերին:
Եթե ԱՄՆ դեսպանության վարույթում գտնվող ներգաղթի որոշակի գործի հետ կապված հարցեր ունեք, կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել ներգաղթային վիզաներով զբաղվող բաժին` ivyerevan@state.gov հասցեով:
Ներգաղթային մուտքի արտոնագրի բոլոր դիմորդներից պահանջվում է անցնել բժշկական հետազոտություն` դեսպանատանը հավատարմագրված բժիշկներից մեկի մոտ: Հավատարմագրված բժիշկների ցուցակը պարունակում է տվյալներ բժիշկների և հետազոտության արժեքի մասին:
ԱՄՆ մշտական բնակության մեկնելու համար դիմած դիմորդները կարող են անհրաժեշտ պատվաստումների ցանկը գտնել http://travel.state.gov/visa/immigrants/info/info 1331.html ինտերնետային կայքում:
Վիզան ստանալուց հետո, մինչ Միացյալ Նահանգներ մեկնելը, ներգաղթողները պետք է ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունում գրանցեն իրենց ներգաղթային կարգավիճակը, որպեսզի օդանավակայանում կամ սահմանին խնդիրներ չառաջանան:
|