Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Ներգաղթային Արտոնագրեր  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

«Հարցրեք հյուպատոսին» խորագրի ներքո

«Հարցրեք հյուպատոսին» խորագրի ներքո զետեղվում են այն հարցերը, որոնք հետաքրքրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելելու կամ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին, ու այդ հարցերի պատասխանները` պատրաստված հյուպատոսական բաժնի կողմից: Եթե դուք ընդհանուր բնույթի ունեք ուղղված հյուպատոսին, ապա գրեք մեզ էլ. փոստի AskTheConsulYerevan@state.govհասցեով:  Ամեն ամիս մենք կընտրենք մի քանի հարց, որոնք պատասխանների հետ միասին կզետեղվեն այս էջում: Հարցերը կարող եք գրել անգլերեն կամ հայերեն լեզուներով, պատասխանները կլինեն հայերեն ու անգլերեն:

Ուշադրություն. «Հարցրեք հյուպատոսին» բաժնում մենք ՉԵՆՔ պատասխանի անձնական բնույթի հարցերին, ու նաև չենք անդրադառնա վիզաների հետ կապված առանձին գործերի մանրամասների: Եթե ունեք կոնկրետ հարցեր առանձին գործերի վերաբերյալ, ապա խնդրում ենք Ձեր հարցումներն ուղղել ստորև ներկայացվող հասցեներով` ելնելով Ձեր հարցի բնույթից.

  • ոչ ներգաղթային վիզաների կամ ընդհանուր բնույթի հյուպատոսական հարցերով` ConsYerevan@state.gov հասցեով,
  • որդեգրման ու ներգաղթային վիզաների հարցերով` IVYerevan@state.gov հասցեով,
  • ամերիկյան քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հետ կապված հարցերով` ACSYerevan@state.gov հասցեով,

ՀԱՐՑՐԵՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ
Օգոստոս 2008թ.

Հարց. Ես ԱՄՆ-ում մասնագիտացված հացի փուռ եմ բացելու ու կուզենայի մի քանի հացթուխ վարձել Հայաստանից: Ինչպե՞ս կկարողանամ նրանց օրինականորեն տանել ԱՄՆ:

Դուք պետք է ԱՄՆ ներգաղթի ու հպատակագրման ծառայությանը H1B աշխատանքային վիզայի միջնորդագիր ներկայացնեք այդ աշխատողների համար: Միջնորդագրի ներկայացման մանրամասները կարող եք գտնել ԱՄՆ ներգաղթի ու հպատակագրման ծառայության http://www.uscis.gov կայքում:

Հարց. Իմ 16-ամյա դուստրը դիմում է ԱՄՆ վիզայի համար: Հարցազրույցի ժամանակ ես էլ գամ, թե՞ միայն իմ դուստրը:

Մինչև 18 տարեկան երեխաների համար մենք պահանջում ենք, որ ծնողները երկուսն էլ ներկա լինեն հարցազրույցին: Եթե երկուսի ներկայությունը հնարավոր չէ, ապա ծնողներից գոնե մեկը պետք է անպայման գա:

Հարց. Ես ամերիկյան քաղաքացի եմ, իսկ մայրս ` Հայաստանի քաղաքացի: Նա ցանկանում է սեպտեմբերին ինձ տեսակցության գալ: Ի՞նչ կարող եմ անել վստահ լինելու համար, որ նա վիզա կստանա: Օրինակ` կարո՞ղ եմ հրավեր ուղարկել:

Չկա մի կոնկրետ փաստաթուղթ կամ որևէ այլ բան, որ կարող է երաշխավորել վիզայի ստացումը: ԱՄՆ օրենսդրության համաձայն ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ժամանակ առաջնորդվում են այն նկատառումով, որ ներգաղթի մտադրություն կարող է լինել և դիմողը, միայն դիմողը պետք է կարողանա ապացուցել հակառակը, ինչը արվում է Միացյալ Նահանգներից դուրս բնակության վայրի հետ ունեցած ամուր սոցիալ-տնտեսական կապերն ի ցույց դնելու միջոցով: Ցավոք, ԱՄՆ օրենսդրության համաձայն որևէ երրորդ կողմի երաշխիքներ, հավաստիացումներ կամ պարտավորագրեր դիմողի անունով չեն կարող տրվել: Ձեր կողմից ուղարկած հրավերը կօգնի բացատրել Ձեր մոր այցի նպատակը, բայց այն չի երաշխավորի վիզայի տրամադրումը:

Ինչևէ, եթե այնուհանդերձ որոշում եք ուղարկել հրավեր կամ որևէ այլ փաստաթուղթ, ապա այն ուղարկեք Ձեր մորը և ոչ թե հյուպատոսական բաժնին, քանզի մենք չենք կարողանա ուղարկված փաստաթուղթը կցել համապատասխան գործին: Այդ փաստաթուղթը Ձեր մայրը թող բերի հարցազրույցի ներկայանալիս:

Հարց. Ես փաստաթղթեր ունեմ, որոնք նոտարական վավերացման կարիք ունեն: Դեսպանատունը կարո՞ղ է ապահովել դրանց նոտարական վավերացումը:

Հյուպատոսական բաժինը մատուցում է նոտարական ծառայություններ ԱՄՆ քաղաքացիներին ու այն օտարերկրացիներին, ովքեր Միացյալ Նահանգների հետ կապված գործեր ունեն: Ըստ օրենքի հյուպատոսական պաշտոնյաներն իրավասու են վավերացնել միայն այն փաստաթղթերը, որոնք կիրառվելու են ԱՄՆ-ում: Փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Այս ծառայության համար կարող եք դիմել երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 13:30-ից մինչև 16:30: Նոտարական վավերացման միջնորդավճարը կազմում է 30 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ առաջին հյուպատոսական ստորագրության համար և 20 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր հավելյալ ստորագրության համար: Գումարը վճարվում է կանխիկ:

Հարց. Ես ամերիկյան քաղաքացի եմ ու ապրում եմ Հայաստանում: Ինչպե՞ս կարող եմ մասնակցել ԱՄՆ ընտրություններին:

Երկրից դուրս քվեարկելու համար դուք պետք է քվեաթերթիկ ստանաք, ինչի համար պետք է ուղարկել դիմում`FPCA (Federal Post Card Application), որը կարող եք գտնել Ընտրողների աջակցության դաշնային ծրագրի (Federal Voting Assistance Program) www.fvap.gov կայքում: Դիմումը լրացնելուց հետո այն ուղարկում եք տեղական ընտրական պաշտոնյային Ձեր օրինական բնակության նահանգում: Ընդհանուր առմամբ, օրինական բնակության նահանգ է համարվում այն նահանգը, որտեղ բնակվելիս եք եղել ԱՄՆ-ից մեկնելուց անմիջապես առաջ: Ընտրողների աջակցության դաշնային ծրագրի` FVAP-ի կայքում կարող եք գտնել հրահանգներ, թե որ նահանգի բնակիչն ինչպես է մասնակցելու քվեարկությանը երկրից դուրս ու այն մասին, թե քվեաթերթիկի ստացման Ձեր դիմումն ուր պետք է ուղարկվի: Քվեաթերթիկը ժամանակին ստանալու համար, Ձեր դիմումը պետք է ուղարկեք ընտրություններից առնվազն 60 օր առաջ:

"Հարցրեք Հյուպատոսին" էջի արխիվները

 

  
— KEY EMBASSY LINKS —

— Other Information —

— Avian Flu Information —

• U.S. International Avian and Pandemic Influenza Assistance Tops $434 Million
• How to Prepare for "Sheltering in Place"
• Avian Influenza FAQs.
• Avian Influenza Fact Sheet.
• NSPI Implementation
• Warden Message 05.04.06
• Warden Message 03.15.06
• Warden Message 03.06.06
• Department of State Information
• USINFO Website
• CDC Website
• World Health Organization Website
• White House Fact Sheet
• U.S. Department of Health and Human Services Information
• U.N. FAO Information
• U.S. Response and Preparedness Plan


Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States